Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հիմնադրամի միջոցների Կառավարչի` Հիմնադրամի միջոցների տնօրինման գործունեության աուդիտը

1. Բանկի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեությունն իրականացնելու ուղղությամբ նրա հաշվառման վարումը ստուգելու և տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը հաստատելու համար Բանկն ապահովում է անկախ արտաքին աուդիտի ամենամյա անցկացումը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ավարտը:

Արտաքին աուդիտի անցկացման ծախսերը ամեն տարի նախատեսվում են Հիմնադրամի միջոցների կառավարչի վարչական ծախսերի նախահաշվում և վճարվում են Հիմնադրամի միջոցներից:

2. Արտաքին աուդիտն անցկացվում է նույն կարգով, որը կիրառվում է Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության նկատմամբ: Աուդիտորական ստուգման ծախսերը վճարվում են Հիմնադրամի միջոցներից և նախատեսվում են Հիմնադրամի միջոցների կառավարչի վարչական ծախսերի նախահաշվում, որը հիշատակվում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում: Աուդիտի անցկացման համար Բանկը, ներքին ընթացակարգերին համապատասխան, ինքնուրույն ընտրում է աուդիտորական ընկերությունը:

3. Ներքին աուդիտն իրականացվում է Բանկի ներքին աուդիտի ծառայության կողմից` ներքին ընթացակարգերին համապատասխան:

4. Բանկը Հիմնադրամի մասնակիցներին ուղարկում է Հիմնադրամի միջոցների կառավարման գործունեության մասին տարեկան հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը դրանք ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունը և եզրակացությունները քննարկվում են Հիմնադրամի փորձագիտական խորհրդի և Հիմնադրամի խորհրդի կողմից:

5. Բանկը հրապարակում է Հիմնադրամի միջոցների կառավարման գործունեության մասին տարեկան հաշվետվությունը և ցանկացած այլ հաշվետվություն, որի հրապարակումը նպատակահարմար է համարում Հիմնադրամի նպատակներին հասնելու և Հիմնադրամի միջոցների կառավարչի իր գործառույթները կատարելու համար` ելնելով թափանցիկության սկզբունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։