Հոդված 6
Հոդված 6
Հիմնադրամի միջոցների կառավարչի հաշվետվությունը և ծախսերի վճարումը
1. Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթները կատարելու հետ կապված ընթացիկ ծախսերը Բանկին փոխհատուցվում են Հիմնադրամի միջոցներից` Հիմնադրամի միջոցների կառավարչի` Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված վարչական ծախսերի նախահաշվին համապատասխան, որը հաստատվում է Հիմնադրամի խորհրդի կողմից:
Նշված ծախսերի վճարումից բացի` Հիմնադրամի խորհուրդը կարող է, ըստ Հիմնադրամի ֆինանսական տարվա ավարտման արդյունքների, պարգևատրում նշանակել Բանկին` որպես Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության ծրագրված արդյունքներին հասնելու խրախուսում:
2. Բանկն իրականացնում է փաստաթղթային հիմնավորում, որն ամբողջությամբ արտացոլում է նրա` որպես Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեությունը, և Հիմնադրամի խորհրդին ներկայացնում է անհրաժեշտ հաշվետվություն` իր` որպես Հիմնադրամի միջոցների կառավարչի գործունեության մասին:
3. Բանկը պահում է առաջնային հաշվառման բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված ծախսերը և Հիմնադրամի միջոցների օգտագործման հետ կապված մյուս գործառնությունները (ներառյալ պայմանագրերը, ակտերը, հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, մակագրությունները, անդորրագրերը և այլ փաստաթղթերը), Հիմնադրամի գործառնությունների ողջ ժամանակաշրջանի ընթացքում և դրա ավարտից ու Հիմնադրամի միջոցների ծախսման վերջին գործողությունը կատարելու ժամանակահատվածի վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը Հիմնադրամի խորհրդի ստանալուց հետո 5 տարվա ընթացքում: