Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Կողմերի պատասխանատվությունը

1. Կողմերը փոխադարձ պատասխանատվություն են կրում սույն Համաձայնագրին համապատասխան իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար:

Կողմերը ազատվում են նշված պատասխանատվությունից այն դեպքում, եթե համապատասխան պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի հանգամանքներով կամ մյուս Կողմի գործողություններով: Պարտավորությունների կատարման ժամկետն այս դեպքում հետաձգվում է այն ժամանակահատվածին համապատասխան ժամանակով, որի ընթացքում գործել են այդ հանգամանքները:

2. Եթե առաջ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել Բանկի կողմից սույն Համաձայնագրով իր պարտավորությունների չկատարման, Բանկը տասնօրյա ժամկետում տեղեկացնում է Հիմնադրամի փորձագիտական խորհրդին և Հիմնադրամի խորհրդին այդ հանգամանքների և Բանկի կողմից ձեռնարկվող միջոցների մասին, որոնք ուղղված են դրանց վերացմանը և սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

3. Բանկն իր ունեցվածքով պատասխանատու չէ Հիմնադրամի գործառնությունների իրականացման շրջանակներում Հիմնադրամի մասնակիցների անունից իր ստանձնած պարտավորությունների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունների ստանձնման դեպքում Բանկը խախտել է Հիմնադրամի փաստաթղթերի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։