Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին հիմնադիր պետությունների և Բանկի վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի, որը ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեն է, ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան մինչև Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի գործողության դադարեցման հետ միաժամանակ, եթե ավելի վաղ դրա գործողությունը չդադարեցվի` սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան:

2. Սույն Համաձայնագրում փոփոխությունները կատարվում են Կողմերի համաձայնեցմամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

3. Սույն Համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ և հիմնադիր պետությունների ու Հիմնադրամի մասնակիցների կողմից միջազգային կազմակերպություններ` Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին նրանց` նշված պայմանագրով նախատեսված կարգով միանալու պայմանով:

Բանկի կողմից որևէ միացում սույն Համաձայնագրին չի թույլատրվում:

Սույն Համաձայնագիրն իրեն միացող պետությունների և միջազգային կազմակերպությունների համար ուժի մեջ է մտնում Հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրին և սույն Համաձայնագրին միանալու մասին փաստաթղթերն Ավանդապահի ստանալու օրվանից:

4. Սույն Համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

5. Սույն Համաձայնագրի կատարման կապակցությամբ Կողմերի միջև ծագող վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի կողմից` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Այն դեպքում, երբ այդ վեճերը չեն լուծվել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, դրանք վեճի ցանկացած կողմի կողմից փոխանցվում են երեք միջնորդ դատավորներից բաղկացած միջնորդական դատարանի քննարկմանը. այդ դատավորներից մեկը նշանակվում է Հիմնադրամի խորհրդի կողմից, մյուսը` Բանկի, երրորդը` նշանակված միջնորդ դատավորների համաձայնեցմամբ, կամ եթե միջնորդ դատավորներն իրենց նշանակումից հետո` 6 (վեց) ամսվա ընթացքում ընդհանուր համաձայնության չգան, ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահի կողմից: Երրորդ միջնորդ դատավորի ընտրության ժամանակ ընտրված միջնորդ դատավորներն առաջնորդվում են այն կանոնով, որ նա չպետք է լինի Բանկի ներկայացուցիչ կամ այն պետությունների քաղաքացի և այն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ, որոնք սույն Համաձայնագրի մասնակից են:

Միջնորդ դատավորները վեճի լուծման ժամանակ առաջնորդվում են ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի իրավարարական կանոնակարգով` հաշվի առնելով վեճի հանրային-իրավական բնույթը: Իրավարարական դատաքննության լեզուն ռուսերենն է:

Միջնորդ դատավորները որոշումն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց ընդունած որոշումը վեճի կողմերի համար վերջնական և պարտադիր է:

6. Հիմնադրամի ցանկացած մասնակից իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից միաժամանակ Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու պայմանով` Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան: Հիմնադրամի այդ մասնակցի նկատմամբ Հիմնադրամի մասնակիցների կազմից դուրս գալու ընթացակարգի ավարտվելու հետ ինքնաբերաբար դադարեցվում է նրա մասնակցությունը սույն Համաձայնագրին:

7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարելու սույն Համաձայնագիրը մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին գրավոր ծանուցում ուղարկելու պայմանով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Հիմնադրամի միջոցները և ակտիվները 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով Բանկի փոխանցելուց և Բանկի` Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթների կատարման հետ կապված և մինչև փոխանցման ընթացակարգի ավարտը կրած ծախսերը փոխհատուցելուց հետո:

Հիմնադրամի հիմնադիրներից, ինչպես նաև սույն Համաձայնագրին միացած պետություններից և միջազգային կազմակերպություններից բաղկացած Կողմի անունից ծանուցումները Հիմնադրամի խորհրդի նախագահն ուղարկում է Բանկին:

Բանկի անունից ծանուցումները նրա լիազորված անձն ուղարկում է Հիմնադրամի խորհրդի նախագահին Հիմնադրամի խորհրդի քարտուղարությանն ուղղված պատճենի հետ:

Սույն Համաձայնագիրը կատարված է 2009 թ. հունիսի 9-ին ք. Մոսկվայում, մեկ ռուսերեն բնօրինակով, որի վավերացված պատճեններն Ավանդապահն ուղարկում է սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններից յուրաքանչյուրին և Բանկին:

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 24-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։