Հոդված 1
Հոդված 1
Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության միջպետական համակարգի կատարելագործման, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ համատեղ գործունեության համակարգման նպատակով Կողմերը համագործակցությունն իրականացնում են.
ա) մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում կապերն ամրապնդելու, համատեղ հետազոտություններ անցկացնելու և կարծիքներ փոխանակելու.
բ) մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության մասին տեղեկատվություն փոխանակելու.
գ) տնտեսության, առևտրի, գիտության, տեխնիկայի և մշակույթի ոլորտում համագործակցություն իրականացնելիս մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցման, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի կնքմանն աջակցելու.
դ) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման ու խափանման և նման իրավախախտումների վրա համատեղ գործողությունների իրականացմամբ հակազդելու.
ե) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման և խափանման համար արդյունավետ միջոցների ձեռնարկման.
զ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտներին մտավոր սեփականության ոլորտում անբարեխիղճ մրցակցությունից փոխադարձաբար պաշտպանության միջոցով: