Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության միջպետական համակարգի կատարելագործման, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ համատեղ գործունեության համակարգման նպատակով Կողմերը համագործակցությունն իրականացնում են.

ա) մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում կապերն ամրապնդելու, համատեղ հետազոտություններ անցկացնելու և կարծիքներ փոխանակելու.

բ) մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության մասին տեղեկատվություն փոխանակելու.

գ) տնտեսության, առևտրի, գիտության, տեխնիկայի և մշակույթի ոլորտում համագործակցություն իրականացնելիս մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցման, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի կնքմանն աջակցելու.

դ) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման ու խափանման և նման իրավախախտումների վրա համատեղ գործողությունների իրականացմամբ հակազդելու.

ե) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման և խափանման համար արդյունավետ միջոցների ձեռնարկման.

զ) սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտներին մտավոր սեփականության ոլորտում անբարեխիղճ մրցակցությունից փոխադարձաբար պաշտպանության միջոցով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։