Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համար իրենց գործողությունը դադարեցնում են 1993 թ. մարտի 12-ի` Արդյունաբերական սեփականության պահպանության միջոցների ու արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը և 1998 թ. մարտի 6-ի` Մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումները խափանելու վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագիրը:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 19-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

Ադրբեջանի Հանրապետության

Կառավարության կողմից

------------ Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Հայաստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Տաջիկստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Թուրքմենստանի Կառավարության

կողմից

---------------

Ղազախստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ուզբեկստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Ղրղզստանի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն) Ուկրաինայի Կառավարության

կողմից

(ստորագրություն)

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից

(ստորագրություն)

Հավելված

Մտավոր սեփականության իրավական

պահպանության ու պաշտպանության

բնագավառում համագործակցության

և մտավոր սեփականության

իրավական պահպանության ու պաշտպանության

հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման

մասին 2010 թվականի նոյեմբերի 19-ի Համաձայնագրի

Կանոնադրություն

Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհրդի

I. Ընդհանուր դրույթներ

1.1. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է Մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության բնագավառում համագործակցության և մտավոր սեփականության իրավական պահպանության ու պաշտպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին -- թվականի Համաձայնագրին համապատասխան (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Համաձայնագրի մասնակից պետությունների՝ մտավոր սեփականության պահպանության ու պաշտպանության միջպետական համակարգը կատարելագործելու, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ համատեղ գործունեությունը համակարգելու նպատակով:

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` սերտորեն համագործակցելով ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ինչպես նաև Համագործակցության այլ մարմինների հետ:

1.2. Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, իր գործունեությունն իրականացնում է իր լիազորությունների սահմաններում և հաշվետու է կառավարությունների ղեկավարների Խորհրդին և ԱՊՀ Տնտեսական խորհրդին:

1.3. Իր գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է ԱՊՀ կանոնադրությամբ, Համագործակցության շրջանակներում կնքված պայմանագրերով և ընդունված որոշումներով, ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների մասին Ընդհանուր կանոնադրությամբ, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:

II. Խորհրդի գործառույթները

Խորհուրդը կատարում է հետևյալ գործառույթները.

2.1. Համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ գործունեության համակարգում մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության մեխանիզմների ստեղծման, զարգացման և կատարելագործման ուղղությամբ, գիտատեխնիկական, առևտրատնտեսական և սոցիալ-մշակութային համագործակցության զարգացում, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների մասին նախազգուշացման, հայտնաբերման և խափանման ուղղությամբ համատեղ գործողությունների իրականացում:

2.2. Աջակցություն մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում օրենսդրական, նորմատիվային, մեթոդական և այլ տեղեկատվության փոխանակմանը:

2.3. Առաջարկությունների մշակում հետևյալ համակարգերի ստեղծման վերաբերյալ.

- մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության արդյունավետության բարձրացում,

- մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեմ գործողություններ,

- ապօրինաբար նմանակված արտադրանքի արտադրության և տարածման դեմ գործողություններ,

- արդյունաբերական սեփականության, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

2.4. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների նիստերում քննարկելու համար:

2.5. Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակում:

2.6. Մտավոր սեփականության ոլորտի մասնագետների միջոցով աջակցություն կազմակերպչական և ուսումնամեթոդական ապահովմանը:

III. Խորհրդի իրավունքները

Իր գործառույթներն իրականացնելու համար Խորհուրդն իրավունք ունի.

3.1. Սահմանված կարգով կառավարությունների ղեկավարների Խորհրդի և ԱՊՀ Տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնելու փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաեւ տեղեկատվություն Խորհրդի իրավասության տակ գտնվող հարցերով որոշումների կատարման մասին:

3.2. Սահմանված կարգով տեղեկատվություն պահանջելու Համաձայնագրի մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից իր իրավասության տակ գտնվող հարցերի վերաբերյալ:

3.3. Ստեղծելու մշտական գործող աշխատանքային հանձնաժողովներ` հետևյալ հարցերով.

ա) հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ.

բ) արդյունաբերական սեփականություն.

գ) մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների դեմ գործողություններ,

ինչպես նաև` ստեղծելու փորձագետների ինչպես մշտական գործող, այնպես էլ ժամանակավոր միջպետական աշխատանքային խմբեր`

մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների ու ապօրինաբար նմանակված արտադրանքի տարածման դեմ արդյունավետ միջոցների մշակման համար,

մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության ոլորտում արտոնագրային, նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակման հարցերի դիտարկման համար,

մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման համար:

3.4. Իրականացնելու հսկողություն մշտական գործող աշխատանքային հանձնաժողովների, ինչպես նաև` ինչպես մշտական գործող, այնպես էլ Խորհրդին կից ստեղծված` փորձագետների ժամանակավոր միջպետական աշխատանքային խմբերի գործունեության վրա և ձեռնարկելու միջոցներ դրանց նորմալ աշխատանքն ապահովելու համար:

3.5. Լսելու Խորհրդի նախագահի հաշվետվությունները և պատրաստելու համապատասխան առաջարկներ Համաձայնագրի մասնակից պետությունների համար:

3.6. Մշակելու և հաստատելու իր աշխատանքի Օրակարգը, ինչպես նաև դրանում կատարելու փոփոխություններ:

IV. Խորհրդի ձևավորման կարգը

4.1. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության այն մարմինների ղեկավարներից, որոնք պատասխանատու են մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հարցերի համար:

Խորհրդի նիստերին Խորհրդի անդամներին փոխարինող անձանց ուղարկելու դեպքում նրանց լիազորությունները պետք է հաստատված լինեն:

Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել Խորհրդի քարտուղարության ղեկավարը և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրի կողմից` հերթով, ի դեմս նրա ներկայացուցչի, որն ընտրվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվանման ռուսական այբբենական կարգով, ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, եթե այլ բան չսահմանվի Խորհրդի որոշմամբ:

Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են նրա համանախագահները:

Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:

V. Աշխատանքի կազմակերպումը

5.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Նախագահի կողմից` նրա նախաձեռնությամբ, կամ Խորհրդի ոչ պակաս, քան երեք անդամի առաջարկությամբ:

5.2. Խորհրդի որոշումները համարվում են իրավազոր, եթե նիստին ներկա է եղել Խորհրդի անդամների ոչ պակաս, քան երկու երրորդը:

5.3. Նիստերի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:

5.4. Խորհուրդն ամեն տարի ԱՊՀ Գործադիր կոմիտեին տեղեկատվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ:

5.5. Խորհրդի որոշմամբ նրա նիստերին` որպես դիտորդ, կարող են ներկա գտնվել ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետությունների շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև կազմակերպությունների, այդ թվում` միջազգային, ներկայացուցիչներ:

5.6. Խորհրդի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:

Խորհրդի որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան որոշված չէ Խորհրդի կողմից:

Որոշումներն ընդունելիս յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն:

Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցի վերաբերյալ իր շահագրգիռ չլինելու մասին, որը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում կայացնելու համար:

Խորհրդի այն անդամները, ովքեր համաձայն չեն որոշմանը, կարող են հատուկ կարծիք հայտնել, որը կընդգրկվի նիստի արձանագրության մեջ:

5.7. Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի Նախագահի և պատասխանատու քարտուղարի կողմից:

5.8. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի կողմից հաստատված Օրակարգի համաձայն:

5.9. Խորհրդի հերթական նիստի նյութերն ուղարկվում են անդամներին դրա անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

5.10. Խորհրդի գործունեության կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունն իրականացնում է դրա քարտուղարությունը:

5.11. Խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինը, որի ներկայացուցիչը նախագահում է Խորհրդում, ԱՊՀ Գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:

Խորհրդի քարտուղարության ղեկավար հանդիսանում է Խորհրդում նախագահող` Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

5.12. Խորհրդի այն որոշումները, որոնք անմիջականորեն շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել դրա ներկայացուցչի բացակայության պայմաններում:

5.13. Խորհուրդն ընտրում է Նախագահ առաջին նիստում:

5.14. Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքները, ղեկավարում է դրա նիստերը, ապահովում է Օրակարգի պահպանումը:

VI. Եզրափակիչ դրույթներ

6.1. Խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը կրում են Համաձայնագիրն ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինները:

Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կրում են Համաձայնագրի մասնակից պետության պետական իշխանության գործուղող մարմիններն ու կազմակերպությունները:

6.2. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

6.3. Խորհուրդը լուծելու մասին որոշումն ընդունվում է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011թ. օգոստոսի 24-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։