ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ) ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
Հոդված 56. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումի վերաբերյալ որոշումը
Հոդված 56. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումի վերաբերյալ որոշումը
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի առաջին մասով և 55-րդ հոդվածով նախատեսված պայմանները բավարարող դիմումի վերաբերյալ լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում որոշում է բավարարել կամ մերժել դա, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
2. Դիմումը մերժվում է, եթե`
1) տարածքը, որի նկատմամբ ներկայացվել է դիմումը, արդեն տրամադրված է հանքարդյունահանման նպատակով.
2) նախատեսված աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները չեն բավարարում սահմանված պահանջները: