ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 67. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 67. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողությունը
1. Սույն հոդվածի իմաստով` անձը դիտվում է լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողություն ունեցող, եթե`
1) նա մենակ կամ իր հետ փոխկապակցված անձանց հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է տնտեսավարող սուբյեկտի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի հիսուն և ավելի տոկոսին.
2) պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով իրավունք է ստացել նշանակելու տնտեսավարող սուբյեկտի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելիին, տնօրենին կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձանց:
2. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է լիազոր մարմնին տեղեկություններ տրամադրել իր նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց փոփոխության մասին: