Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԳլուխ 2 · ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումին կից ներկայացվում են`

1) նշում այն մասին, թե ինչ ժամանակահատվածի համար է հավակնում ստանալ լիցենզիան.

2) սպառիչ տեղեկություններ ընդերքի այն տեղամասում գտնվող օգտակար հանածոների հանքավայրի մասին, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիա, ներառյալ` ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների, ինչպես նաև հանքարդյունահանման պայմանների վերաբերյալ.

3) հանքարդյունահանման ծրագիր, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսումը, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակը և օգտակար հանածոների հարստացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.

4) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.

5) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, արտոնյալ դիմումատուի դիմումին կից պետք է ներկայացվեն տեղեկություններ համապատասխան ուսումնասիրության հատուկ լիցենզիայի վերաբերյալ և ուսումնասիրության տարածքում գտնվող ընդերքի այն տեղամասի լրիվ նկարագրությունը, որի համար դիմումատուն հավակնում է ստանալ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, ինչպես նաև առաջարկվող հանքարդյունահանման տարածքի հատակագիծը` հնարավոր մանրամասներով:

3. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, ոչ արտոնյալ դիմումատուն հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումում պետք է ներառի նաև այնպիսի տվյալներ, որոնք, 12-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, պահանջվում են ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։