ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԳլուխ 1 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 46. Ռոյալթիների պայմանական գանձումը
Հոդված 46. Ռոյալթիների պայմանական գանձումը
1. Այն դեպքում, եթե որևէ պատճառով հնարավոր չէ գնահատել տվյալ ժամանակահատվածում վճարման ենթակա ռոյալթիների չափը, ապա լիազոր մարմինը կարող է սահմանել պայմանական ռոյալթի, իսկ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր է վճարել պայմանական ռոյալթի:
2. Վճարման ենթակա ռոյալթիների գումարի ճշտվելուց հետո լիցենզառուն`
1) պարտավոր է վճարել ճշտված ռոյալթիի և պայմանական ռոյալթիի տարբերությունը` տարբերության ճշտման պահից 20 օրվա ընթացքում.
2) հետ է ստանում պայմանական ռոյալթիի ճշտված ռոյալթին գերազանցող գումարը:
Ռոյալթիների տարբերության ճշտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: