ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԳլուխ 1 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49. Բոնուսը
Հոդված 49. Բոնուսը
1. Հանքային իրավունքների տրամադրումը կարող է պայմանավորվել հատուկ վճարի` բոնուսի վճարման պայմանով: Բոնուսային վճարի պահանջ առաջանում է այն դեպքում, երբ պետությունը լիցենզառուին տրամադրում է առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվություն տվյալ հանքավայրի մասին, որը ձեռք է բերվել նախկինում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:
2. Բոնուսի մեծության հաշվարկման մեխանիզմը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բոնուսները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(49-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-27-Ն)