ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԳլուխ 2 · ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 23. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի բովանդակությունը
Հոդված 23. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի բովանդակությունը
1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան մասնավորապես ներառում է`
1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
2) հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություններ.
3) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ լիցենզիան տրված է.
4) այն օգտակար հանածոյի սահմանումը, որի արդյունահանման համար տրվել է լիցենզիան:
2. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիային կցվում են հանքարդյունահանման նախագիծը և լիցենզային պայմանագիրը, որոնք լիցենզիայի անքակտելի մասերն են: