ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԳլուխ 1 · ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 34. Ուսումնասիրության լիցենզիայի բովանդակությունը
Հոդված 34. Ուսումնասիրության լիցենզիայի բովանդակությունը
1. Ուսումնասիրության լիցենզիան մասնավորապես ներառում է լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը:
2. Ուսումնասիրության լիցենզիային պետք է կցված լինեն այդ լիցենզիայի հիման վրա իրականացման ենթակա ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի հատակագիծը: