Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-04-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԳլուխ 1 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 44. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 44. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ ֆինանսական տերմինները.

հաշվարկային արժեք` մետաղական օգտակար հանածոյի իրացման արժեքն է` հաշվարկված մատակարարում գործարանի պահեստից պայմանով:

Այն դեպքում, երբ իրացման արժեքը չի համապատասխանում այն գնին, որը կարող էր վճարվել մետաղական օգտակար հանածոների դիմաց, եթե դրանք գործարքի նույն պայմաններով վաճառվեին շուկայում վաճառողից անկախ գործող գնորդին, ապա լիազոր մարմինը համապատասխան ծանուցում է ներկայացնում լիցենզառուին, որից հետո շուկայական արժեքը որոշվում է լիազոր մարմնի և լիցենզառուի միջև անցկացված բանակցությունների միջոցով:

Եթե տվյալ հարցի շուրջ լիազոր մարմնի և լիցենզառուի բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա շուկայական արժեքը որոշում է լիցենզային պայմանագրով որոշված անկախ փորձագետը.

շահագործման ծախսեր` մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկվող շահույթը հաշվարկելիս համարվում են թույլատրելի նվազեցումներ, բացառությամբ`

1) կապիտալ ծախսերի,

2) նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումների,

3) ֆինանսական հատկացումների, ներառյալ` վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարները.

շահութաբերության նորմա` (R-C)/R, որտեղ`

R-ռոյալթիների վճարման ցանկացած ժամանակահատվածում արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացումից առաջացած ընդհանուր հաշվարկային արժեք,

C-նույն ժամանակահատվածում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարված շահագործման ծախսեր.

ռոյալթի` լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումար.

ռոյալթիի վճարման ժամանակահատված` յուրաքանչյուր եռամսյակ` իրացման պահից սկսած:

2. Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:

3. Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կողմից սահմանած հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են գրանցման լիազոր մարմին` մինչև ռոյալթիների վճարման հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 25-ը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:

Եթե լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահմանել է պայմանական ռոյալթի, ապա այդ մասին լիազոր մարմինը համապատասխան գրառում է կատարում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայմանական ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդվածով սահմանված ժամկետում:

(44-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։