Հոդված 54. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու պայմանները
Հոդված 54. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու պայմանները
1. Հանքարդյունահանում իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվում, եթե`
1) արդյունահանվելու են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղական նշանակության հանքավայրերից.
2) հանքարդյունահանումն իրականացվելու է միայն բաց եղանակով, մինչև 2 մետր արդյունահանվող շերտի հզորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանները բավարարող և սույն օրենքի համաձայն` համապատասխան բովանդակությամբ դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, որն օրենքով սահմանված կարգով դիմումատուին տալիս է հանքարդյունահանում իրականացնելու գրավոր թույլտվություն: Թույլտվությունը տրվում է անժամկետ:
3. Թույլտվություն ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքները, առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի:
4. Թույլտվություն ստացած անձը հանքարդյունահանման աշխատանքներն ավարտելուց 30 օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին տեղեկացնել լիազոր մարմին: