Հոդված 7. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը
Հոդված 7. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը
1. Հանքային իրավունքների տրամադրման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացության ապահովման նպատակով ստեղծվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:
2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հանձնաժողովի 3 անդամներ նշանակվում են պետական մարմիններից, իսկ վեցը` տվյալ ոլորտի հեղինակավոր գիտնականներից և մասնագետներից: Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգը:
3. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը լիազոր մարմնին եզրակացություն է տալիս վերջինիս կողմից դրական կարծիքի արժանացած ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների դիմումների վերաբերյալ, բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիաների: Հանձնաժողովը եզրակացությունները տալիս է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Այն դեպքում, երբ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը տարբերվում է լիազոր մարմնի կարծիքից, ապա լիազոր մարմինը տվյալ հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: