ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԳլուխ 1 · ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Հոդված 17. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի իրավունքները
Հոդված 17. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի իրավունքները
Գործողության մեջ մտած ուսումնասիրության հատուկ լիցենզիան, սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համաձայն, հանքային իրավունք կրողին տալիս է բացառիկ իրավունք` կատարելու ուսումնասիրության աշխատանքներ տվյալ երկրաբանական հատկացման սահմաններում (այդ թվում` ջրային), որի իրականացման ընթացքում լիցենզառուն իրավունք ունի մտնել ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամաս, այդտեղ կառուցել ճամբարներ և ժամանակավոր շինություններ, ինչպես նաև կառույցներ` նախագծով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-28-Ն)