Հոդված 31. Զգուշացումը և հանքային իրավունքի դադարեցումը
Հոդված 31. Զգուշացումը և հանքային իրավունքի դադարեցումը
1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա`
1) չի կատարում սույն օրենքով նախատեսված պարտավորությունները.
2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.
3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները` դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2. Լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները:
Հանքային իրավունքը դադարում է լիցենզառու իրավաբանական անձի լուծարման կամ լիցենզառու անհատ ձեռնարկատիրոջ մահվան պատճառով:
3. Հանքային իրավունքը կարող է դադարեցվել նաև ազգային անվտանգության նկատառումներով: Այս դեպքում հանքային իրավունքի դադարեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սահմանելով վնասների փոխհատուցման կարգը:
4. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե հանքային իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել:
5. Հանքային իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն հանքային իրավունք կրողի նկատմամբ սկսված հանքային իրավունքների հետ կապված դատավարական գործընթացները:
(31-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.06 ՀՕ-28-Ն)