ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԳլուխ 1 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48. Կոնցեսիոն վճարը
Հոդված 48. Կոնցեսիոն վճարը
Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն, ինչպես նաև ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են տարեկան վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կոնցեսիոն միանվագ վճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով, ընդ որում, դա չպետք է գերազանցի`
1) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը.
2) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը: (48-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-27-Ն)