Հոդված 14. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը
Հոդված 14. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը
1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաև մրցութային կարգով:
Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
3. Աճուրդով և մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչև լիցենզային պայմանագրի կնքումն իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:
(14-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-28-Ն)