Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-11-17-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԳլուխ 2 · ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 37. Հանքարդյունահանման լիցենզիայի դիմումը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հանքարդյունահանման լիցենզիայի դիմումը

Հանքարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիան` այնպիսի մանրամասնություններով գծագրված հատակագծով, որը բավարար կլինի լիազոր մարմնի համար այդ տարածքը տարբերակելու համար.

3) արտոնյալ դիմումատուի դեպքում` ընդերքի տվյալ տեղամասի նկատմամբ ուսումնասիրության լիցենզիայի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

4) ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ.

5) հանքարդյունահանման ծրագիրը, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսում, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակն ու օգտակար հանածոների հարստացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.

6) հանքարդյունահանման լիցենզիայի տևողության սահմանումը, որը չպետք է գերազանցի 12 տարին.

7) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։