Հոդված 38. Հանքարդյունահանման լիցենզիայի տրամադրումը
Հոդված 38. Հանքարդյունահանման լիցենզիայի տրամադրումը
Լիազոր մարմինը բավարարում է հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար տրված դիմումը, որը ներկայացվել է սույն բաժնի պահանջներին համապատասխան, եթե`
1) լիազոր մարմինը չի պահանջել դիմումատուից սույն օրենքի համաձայն դիմել հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար.
2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար ներկայացվել է դիմում, չի գերազանցում դիմումատուի կողմից նշված օգտակար հանածոն արդյունահանելու համար ընդերքի անհրաժեշտ տեղամասը.
3) դիմումատուն չի ունեցել պայմանագրային պարտավորությունների խախտում այլ հանքային իրավունքի առնչությամբ, կամ նրան հաջողվել է վերացնել դրանք.
4) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, այլ հանքային իրավունքի օբյեկտ չէ.
5) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, չի համընկնում ընդերքի որևէ այլ տեղամասի որևէ մասի հետ, որի նկատմամբ մեկ այլ դիմումատու դիմում է ներկայացրել, և վերջինս, սույն օրենքի համաձայն, ունի նախապատվության իրավունք.
6) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները բավարարում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջները: (38-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-28-Ն)