Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի «Հավելված 1»-ում`

1) 1-ին բաժնի 1.1-ին կետի «հարկերի գումարները» բառերը փոխարինել «հարկերի և հարկային այլ տուգանքների գումարները» բառերով, իսկ 1.2-րդ կետի «հարկատեսակների մասով» բառերը` «հարկատեսակների և հարկային այլ տուգանքների մասով» բառերով.

2) 2-րդ բաժնի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26, 28, 28.3, 28.5 և 31 հոդվածներով սահմանված տուգանքները).

սոցիալական վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարներ.

այլ վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարներ, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ճանապարհային վճար և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարներ.

հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքներ.

այլ պարտավորություններ` այլ հարկատեսակների (կամ հաստատագրված վճարների), հարկային այլ տուգանքների, սոցիալական և այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններ.

գերավճար՝

- սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար,

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար,

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար,

- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում).

գերավճարից տարբերվող գումար՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձվել հարկ վճարողին: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որն արդյունք է`

- փաստացի վճարման,

- այլ հարկատեսակներից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման,

- հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) հաշվետվության (հաշվարկի, հայտարարագրի, հայտարարության) ներկայացման,

- դատարանի վճռի կատարման,

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշման.

հաշվանցում` հարկ վճարողի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` հարկային պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկ վճարողի հանդեպ հարկային պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ՝ հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար՝ հարկային գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.

հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար՝ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումար.

ապառք՝ սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար.

գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ՝ հարկային գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկ վճարողի տվյալ հարկային և այլ պարտավորությունների հաշվին.

հարկի չհաշվանցվող մնացորդ՝ հարկային դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Հարկային չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են՝

- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որևէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) որևէ հարկային պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,

- գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,

- գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը սույն կարգին համապատասխան, կասեցված է.

հարկային դեբետային մնացորդ՝ տվյալ օրվա դրությամբ հարկի (կամ հաստատագրված վճարի) չհաշվանցվող մնացորդի, գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:».

3) 3-րդ բաժնի`

ա. 3.1-ին կետի «հարկի դեբետային մնացորդում» բառերը փոխարինել «հարկային դեբետային մնացորդում» բառերով, հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,

բ. 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:».

4) 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Տույժերի և տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որևէ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածով սահմանված դեպքերում տուգանքներ, ինչպես նաև նույն օրենքի 28 և 28.3 հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները` մինչև այլ գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի կամ կրկնապատկվող տուգանքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները, ինչպես նաև կրկնապատկված հարկային այլ տուգանքները չեն վերահաշվարկվում: Տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարի) ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո հարկ վճարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որոնք փոխում են փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

4.5. Եթե հարկային գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը հարկ վճարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի (հաստատագրված վճարի) կամ հարկային այլ տուգանքի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».

5) 5-րդ բաժնի վերնագրի, 5.1-ին և 5.4-րդ կետերի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

6) 6-րդ բաժնի`

ա. 6.1-ին և 6.3-րդ կետերի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 6.1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.»,

գ. 6.2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

7) 7-րդ բաժնի 7.1-ին կետի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

8) 8-րդ բաժնի`

ա. վերնագրի, 8.3-8.6-րդ կետերի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 8.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով, իսկ «գ» ենթակետում «100,0 հազ. դրամը» բառերը փոխարինել «10,0 մլն դրամը» բառերով.

9) 9-րդ բաժնի`

ա. 9.1-ին կետի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 9.2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ` 9.3-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության:»,

գ. 9.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.3. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ` գերավճարի մնացորդի) և (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:».

10) 10-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

10.1. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

10.2. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև եթե հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝

1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով սահմանված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար և կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.

5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի հարկային կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններ դեռևս չեն ներկայացվել կամ ապագա պարտավորությունների մարմանը):».

11) 11-րդ բաժնի 11.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11.1. Գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային և սոցիալական վճարների մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի (հաստատագրված վճարների) և սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:».

12) 12-րդ բաժնի 12.1-ին և 12.2-րդ կետերի, 14-րդ բաժնի 14.1-ին, 14.2-րդ և 14.4-րդ կետերի «այլ հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

13) 16-րդ բաժնի 16.2-րդ, 16.3-րդ և 16.6-րդ կետերից, 17-րդ բաժնի 17.1-ին կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։