Հոդված 2. Օրենքի 1 և 2 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 2. Օրենքի 1 և 2 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1. Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման ձևերը
Քաղաքային (այդ թվում` Երևան քաղաքի) և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերն օտարվում են դրանք վաճառելու և անհատույց փոխանցելու միջոցով: