Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում`
ա) առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետական սեփականություն համարվող հողերն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվում են`
ա) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն.
բ) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել վերոհիշյալ բնակավայրերում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին.
դ) համայնքներում բնակվող զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների այն ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, հայրական ընտանիքից բաժանված վերջին ընտանիքը չեն:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի չափը սահմանվում է 0,12 հեկտար, իսկ քաղաքներում` բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար` 0,04 հեկտար հողամաս:».
բ) երրորդ մասում «այլ նպատակներով» բառերը փոխարինել «այնպիսի նպատակներով, որոնք նախատեսված չեն տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծով կամ համայնքների հողերի օգտագործման սխեմայով» բառերով.
գ) վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերով սահմանված պետական սեփականություն համարվող հողերի անհատույց տրամադրման ժամկետը սահմանել մինչև 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
23 հունիսի 2000 թ.
ՀՕ-65