Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2017-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը

1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:

2. Սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։