Հոդված 1
Հոդված 1
.«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Կուսակցության գույքը
1. Կուսակցության գույքը գոյանում է`
1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.
3) սույն օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.
4) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
2. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունը արգելվում է:
3. Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:»: