Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2017-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները

1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`

1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.

3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

3. Նվիրատվություններ չի թույլատրվում`

1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.

2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.

3) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից.

4) նվիրատվության կատարման օրվանից մինչև վեց ամիս առաջ գրանցված իրավաբանական անձանցից.

5) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.

6) միջազգային կազմակերպություններից և միջազգային հասարակական շարժումներից.

7) քաղաքացիություն չունեցող անձանցից.

8) անանուն անձանցից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափից ավելի ստացված մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարիության դեպքում փոխանցել պետական բյուջե:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:

6. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:

7. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման և դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցության համապատասխան պաշտոնատար անձը (անձինք) օրենքով սահմանված կարգով ենթարկվում է (են) պատասխանատվության:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։