Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաև կանոնակարգում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման և կիրառման սկզբունքները: