Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը
Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը
1. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:
2. Չափման միջոց արտադրող, նորոգող և կիրառող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են չափման միջոցը ներկայացնել ստուգաչափման:
3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:
4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:
5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:
6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:
7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:
8. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:
10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է:
11. Համապատասխան չափանմուշներ և մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: