Հոդված 10. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը
Հոդված 10. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը
1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:
2. Չափագիտության լիազոր մարմինը`
1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտներում.
2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.
3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.
4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը.
5) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.
6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը.
7) իրականացնում է վարչական վարույթ օրենսդրական չափագիտության ոլորտում.
8) օրենսդրական չափագիտության ոլորտում իրականացնում է պետական վերահսկողություն.
9) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության և Չափի և կշռի միջազգային համաժողովի ուղեցույցները: