Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը

գործել է մինչև 2013-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ներմուծված չափման միջոցները, որոնք կիրառվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում, ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:

4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի և միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով:

5. Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։