Հոդված 17. Չափման միջոցների, ինչպես նաև չափածրարված արտադրանքի և չափիչ սրվակների չափագիտական հսկողությունը
Հոդված 17. Չափման միջոցների, ինչպես նաև չափածրարված արտադրանքի և չափիչ սրվակների չափագիտական հսկողությունը
1. Չափման միջոցների չափագիտական հսկողությունն իրականացվում է չափագիտական ապահովման վերլուծության և վերլուծության արդյունքը Չափագիտության ազգային մարմնում գրանցելու միջոցով:
2. Չափածրարված արտադրանքը և չափիչ սրվակները պետք է մակնշված լինեն չափագիտական նորմերով սահմանված պայմանանշաններով:
3. Չափածրարված արտադրանքի և չափիչ սրվակների չափագիտական նորմերը, պայմանանշանները և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև չափածրարում իրականացնելու համար և չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը և առանց համապատասխան պայմանանշանի չափիչ սրվակների կիրառումը:
5. Չափագիտական ապահովման վերլուծությունը և չափածրարված արտադրանքի ու չափիչ սրվակների չափագիտական հսկողությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը: