Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը
Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը
1. Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: