Հոդված 14. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 14. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Մշակվող և ընդունված ազգային ստանդարտների և դասակարգիչների, ինչպես նաև արտադրանքի և ծառայության գրանցված տեխնիկական պայմանների մասին տեղեկատվությունն ապահովում է ստանդարտացման ազգային մարմինը` իր հրատարակության միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:
Ազգային ստանդարտների հրատարակումը դրանց տպագրական հրատարակումներն են և տեղեկատվական համակարգում ընդհանուր օգտագործման դրանց էլեկտրոնաթվային ձևերը։
3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն:
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը և դրա տրամադրումը (բացառությամբ տեխնիկական պայմանների) իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։ Տեխնիկական պայմանների տրամադրման բացառիկ իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակի տնօրինողին։
(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.05.04 ՀՕ-81-Ն)