Հոդված 16. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 16. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝
ա) տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը, ինչպես նաև նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.
բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.
գ) դասակարգիչների մշակումը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար այդ կազմակերպություններին անդամավճարների մուծումը.
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը և վարումը։
Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներից:
2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներն են` ազգային ստանդարտների, դասակարգիչների իրացումից ստացված միջոցներն ու այն ազգային ստանդարտների մշակումից ստացված միջոցները, որոնց մշակումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով և նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրով:
(16-րդ հոդվածը խմբ. 26.05.04 ՀՕ-81-Ն)