Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն.

բ) ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ` փաստաթուղթ, որով սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր` գործունեության տարբեր ձևերի կամ դրանց արդյունքների վերաբերյալ.

գ) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որով սահմանվում են արտադրանքի (ծառայության) կամ դրա հետ կապված արտադրման (կատարման) գործընթացների և մեթոդների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ: Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պարտադիր են.

դ) ստանդարտ` իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ։ Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ.

ե) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.

զ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները, և որը պարտադիր է կիրառման պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական շտեմարանների ստեղծման ու միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման ժամանակ.

է) ստանդարտացման ազգային մարմին` ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարումն իրականացնող մարմին.

ը) ստանդարտացման ազգային համակարգ` մեկ երկրի նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ.

թ) ստանդարտների ազգային ինստիտուտ՝ ստանդարտացման ազգային մարմնի ենթակայության կազմակերպություն, որն իր լիազորության սահմաններում իրականացնում է պետական քաղաքականություն ստանդարտացման բնագավառում.

ժ) ռիսկի աստիճան՝ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհին վնաս պատճառելու հավանականություն` հաշվի առնելով այդ վնասի ծանրությունը (չափերը):

(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։