Հոդված 6. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 6. ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են ստանդարտացման ազգային մարմինը, պետական այլ մարմիններ, ստանդարտների ազգային ինստիտուտը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ինչպես նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Պետական այլ մարմինները ստանդարտացման գործընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրենց իրավասության սահմաններում:
3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ստանդարտացման գործընթացում իրենց գործունեությունն իրականացնում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն իրականացնում են միջազգային, միջպետական ստանդարտների փորձաքննության և ազգային ստանդարտների մշակումը։
Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում ընդգրկվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմը ձևավորվում է կամավոր հիմունքներով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից։
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)