Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են`
ա) ստանդարտացման կանոնները, ուղեցույցները.
բ) ազգային ստանդարտները.
գ) տեխնիկական պայմանները.
դ) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ).
ե) կազմակերպության ստանդարտները:
2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի և այլ պետությունների ազգային ստանդարտների վրա, հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.05.04 ՀՕ-81-Ն)