Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 8. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

գործել է մինչև 2012-03-24Բացել ARLIS-ում

Հոդված 8. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

1. Տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ընդունված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են ստանդարտացման օբյեկտների վերաբերյալ տեխնիկական պահանջները և, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջները։

2. Տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակներով։ Տեխնիկական կանոնակարգերի ընդունումն այլ նպատակներով չի թույլատրվում։

3. Տեխնիկական կանոնակարգերի մշակման համար հիմք են ընդունվում միջազգային կամ դրանց հետ ներդաշնակ ազգային ստանդարտները՝ ամբողջությամբ կամ մասամբ, այն չափով, որքանով դրանք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջների կատարմանը` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը։

4. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նվազագույն այն անհրաժեշտ պահանջները, որոնք ապահովում են ճառագայթման և կենսաբանական անվտանգությունը, պայթյունաանվտանգությունը, հրդեհաանվտանգությունը, մեխանիկական, արդյունաբերական և ջերմային անվտանգությունը, էլեկտրաանվտանգությունը, միջուկային և ճառագայթումային անվտանգությունը, ինչպես նաև սարքերի և սարքավորումների անվտանգության ապահովման մասով էլեկտրամագնիսական համատեղելիությունը։

5. Տեխնիկական կանոնակարգերի կիրառման նպատակներն իրականացնելու համար դրանք ընդգրկում են արտադրանքի (արտադրանքի խմբերի) կամ ծառայությունների սպառիչ ցանկը, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, օգտահանման կամ ծառայությունների մատուցման գործընթացները, որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջները, տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նույնականացման կանոնները: Տեխնիկական կանոնակարգերը կարող են պարունակել դրանց պահանջների կատարումը երաշխավորող ստանդարտների ցանկ։

6. Տեխնիկական կանոնակարգերն ընդգրկում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերին, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման կամ ծառայության մատուցման գործընթացներին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկտորական և կատարմանը ներկայացվող պահանջներ, բացառությամբ այն դեպքերի, երբ, հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կոնստրուկցիային կամ կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի նպատակները:

Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նաև ստանդարտացման օբյեկտին ընդունելի համապատասխանության գնահատման, համապատասխանության պարտադիր հավաստման նպատակով նույնականացման առանձնահատկություններ և նմուշառման, փորձարկումների կատարման, սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված օբյեկտների համապատասխանության հսկողության (եթե դա նախատեսված է համապատասխանության հավաստման ընթացակարգով) իրականացման և այլ ընթացակարգեր ու կանոններ, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու համար։

7. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացներին, ինչպես նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող քաղաքացիների առանձին կատեգորիաների (անչափահասների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) պաշտպանության ապահովման պահանջներ։

8. Տեխնիկական կանոնակարգերում չեն կարող ընդգրկվել արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք այդ արտադրանքի երկարատև օգտագործման դեպքում, և կախված այլ գործոններից, կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին ու առողջությանը, և որոնցով հնարավոր չէ որոշել թույլատրելի ռիսկի աստիճանը։ Այդ դեպքում տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել հնարավոր վնասների և գործոնների մասին սպառողներին տեղեկատվությամբ ապահովելու պահանջներ։

9. Տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման, տերմինաբանության, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման գործընթացներին ներկայացվող արտադրանքի ծագման երկրից դուրս կիրառվող հատուկ պահանջներ, եթե դրանց բացակայությունը, կապված տարբեր երկրների կլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունների ներգործության հետ, կարող են բերել սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակների անհասանելիությանը։

10. Հաշվի առնելով վնաս պատճառելու գիտատեխնիկական հիմնավորված փաստացի ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել այլ երկրների ծագում ունեցող արտադրանքների ներկրումը սահմանափակող, շրջանառության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների, ինչպես նաև անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների վերաբերյալ պահանջներ։

11. Ընդունված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից առնվազն 6 ամիս հետո։

12. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցման և հրատարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը խմբ. 26.05.04 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։