«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 238-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի պահանջին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները՝ համաձայն հավելվածի:
Նախարար Դ. Լոքյան
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 5-ի
N 238-Ն հրամանի
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 16.03.12 N 49-Ն)
Մշակաբույսը Սերմերի զանգվածը
(տոննա)
1. Ցորեն 3000
2. Գարի 2000
3. Տարեկան (աշորա) 200
4. Տրիտիկալե 250
5. Հաճար 200
6. Եգիպտացորեն 150
7. Լոբի 100
8. Սիսեռ 200
9. Ոլոռ 180
10. Ոսպ 120
11. Սոյա 100
12. Ծխախոտ 0.7
13. Կտավատ 40
14. Գետնանուշ 50
15. Սորգո 10
16. Կարտոֆիլ 4000
17. Կաղամբ 0.3
18. Ծաղկակաղամբ 0.2
19. Լոլիկ 0.2
20. Վարունգ 1
21. Տաքդեղ 0.2
22. Սմբուկ 0.3
23. Ճակնդեղ 20
24. Գազար 1
25. Սոխ 2
26. Սխտոր 800
27. Բողկ 1.5
28. Ամսական բողկ 0.6
29. Սպանախ 30
30. Մաղադանոս 5
31. Սամիթ 10
32. Ձմերուկ 4
33. Սեխ 4
34. Դդում 4
35. Դդմիկ 4
36. Առվույտ 25
37. Կորնգան 150
38. Վիկ 120
39. Արևածաղիկ 15
40. Երեքնուկ միամյա (Շաբդար) 25
41. Ոզնախոտ հավաքովի 15
42. Ժիտնյակ 15
43. Մարգագետնային սիզախոտ 15
(հավելվածը խմբ. 16.03.12 N 49-Ն)