Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 41-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:
3. Ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքները բողոքարկում է առանց իր ղեկավարների համաձայնությունը ստանալու:»: