Հոդված 7
Հոդված 7.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
1. Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:
2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:»: