Հոդված 37
Հոդված 37.
Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «4-5-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 8-րդ կետերով» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ և պատերազմի ժամանակ:».
3) 5-րդ մասի առաջին պարբերության «սպաներին ու ենթասպաներին,» բառերը փոխարինել «զինծառայողներին`» բառով, իսկ «4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով» բառերը` «5-12-րդ կետերով» բառերով.
4) 7-9-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից, և տվյալ օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ` զինծառայողին ապահովելով դրամական բավարարմամբ և դրան հավասարեցված վճարումներով, պարենի փոխհատուցմամբ: Ստացիոնար բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
8. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
9. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:».
5) ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը: