Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) վերնագիրը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «կամ կասեցնելու» բառերով.
2) 1-ին մասի`
ա. 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում` նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) հետագա ծառայությունը շարունակելու համար զինծառայողին պետական լիազոր այլ մարմին տեղափոխելու դեպքում` տվյալ պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.
4) պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ կետերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը:».
4) 2-րդ մասը «դադարեցնելու» և «դադարման» բառերից հետո լրացնել «կամ կասեցնելու» բառերով: