Հոդված 12
Հոդված 12.
Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
- շահութահարկ,
- եկամտահարկ,
- ակցիզային հարկ,
- ավելացված արժեքի հարկ:
Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
- գույքահարկ,
- հողի հարկ,
- հյուրանոցային հարկ:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:
(12-րդ հոդվածը լրաց. 05.06.00 ՀՕ-63, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-253-Ն, խմբ. 27.04.10 ՀՕ-51-Ն, 23.06.11 ՀՕ-225-Ն)
(12-րդ հոդվածը 22.12.10 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)