Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-04-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 30

գործել է մինչև 2012-04-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 30.

Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

(2-րդ մասն ուժը կորցրել է 05.05.98 ՀՕ-220)

Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

(3-րդ մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(4-րդ մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(5-րդ մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(6-րդ մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(7-րդ մասն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-154-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-5-Ն)

Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն՝

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,

է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն դրամ և ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող և հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող և հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները, իսկ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները և անվանումները տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

(30-րդ հոդվածը փոփ. 05.05.98 ՀՕ-220, լրաց. 26.12.00 ՀՕ-129, 14.12.01 ՀՕ-289, 25.12.03 ՀՕ-53-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-185-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-5-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-143-Ն, 27.04.10 ՀՕ-51-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն)

(30-րդ հոդվածը 22.12.10 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։