Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ, ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերը համաձայնում են իրականացնել համագործակցություն գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային ռեսուրսների կառավարման բնագավառում:

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.

գիտատեխնիկական և արտադրական տեղեկատվության փոխանակում,

համատեղ գիտահետազոտական, փորձարարական և արտադրական աշխատանքների իրականացում,

Կողմերի համար անհրաժեշտ` համատեղ աերոտիեզերական նկարահանումների կատարում և Երկրի հեռահար զոնդավորման տվյալների փոխանակում,

գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման աշխատանքների կատարման համար կադրերի պատրաստում ու որակավորման բարձրացում,

գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվամիջոցներում,

երկկողմ համաձայնագրերի հիման վրա ելակետային գեոդեզիական, քարտեզագրական նյութերի և, ըստ տարածքային պատկանելության, աերոտիեզերական նկարահանման նյութերի փոխանակում, բացառությամբ Կողմերի պետությունների պետական գաղտնիք կազմող նյութերի,

«1:500-1:10000 մասշտաբներում թվային քարտեզագրման ավտոմատացված համակարգերում օգտագործման համար տեղագրական տեղեկատվության դասակարգչի», ինչպես նաև քարտեզագրական արտադրության ավտոմատացման համար 1:500-1:10000 մասշտաբների միասնական պայմանական նշանների համատեղ մշակում,

տեղագրական-գեոդեզիական արտադրության արդյունավետության և հուսալիության բարձրացման նպատակով գեոդեզիական և ֆոտոգրամետրական գործիքների, սարքերի և այլ սարքավորումների հավաստագրման և չափաբանական ապահովման համար ստանդարտների համատեղ մշակում,

երկրաշարժերի կանխատեսման նպատակով համագործակցում երկրակեղևի շարժի ուսումնասիրման բնագավառում,

համագործակցություն այլ ուղղություններով, որոնք Կողմերը կգտնեն նպատակահարմար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։