Հոդված 6
Հոդված 6
Սույն Կոնվենցիան կիրառելիս` մասնակից պետությունները պարտավորվում են մեծապես ուշադրության առնել հետագայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվելիք հանձնարարականները, որոնք կսահմանեն կրթության բնագավառում խտրականության տարբեր ձևերի դեմ պայքարի միջոցառումներ և նպատակ կունենան ապահովելու հավասար հնարավորություն ու վերաբերմունք կրթության բնագավառում: